Ապրանքի փոխանակում և վերադարձ
Պատշաճ որակի ապրանքի վերադարձը, եթե այն չի համապատասխանում չափով, գույնով, տեսքով կամ որևէ այլ պատճառով, կատարվում է Սպառողի դիմումի հիման վրա, որն անհրաժեշտ է ներկայացնել ապրանքի գնման օրվանից 14 օրվա ընթացքում:
Պատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս՝ հետ է վերադարձվում միայն Սպառողի կողմից վճարված ապրանքների արժեքը:
Գնման (ապրանքի հանձնման) օրվանից տասնչորս օրվա ընթացքում՝ դուք իրավունք ունեք ապրանքը վերադարձնել կամ դրանք փոխանակել այլ չափերի, ձևի, տեսքի, ոճի, գույների կամ կոմպլեկտայնության նմանատիպ ապրանքի հետ, եթե ապրանքը Ձեզ չի համապատասխանում նշված բնութագրերով:
Պատշաճ որակի ապրանքների վերադարձը հնարավոր է, եթե ՝
- ապրանքը չի օգտագործվել,
- պահպանված է ապրանքի ապրանքային տեսքը
- պահպանված են ապրանքի սպառողական հատկությունները։
Ապրանքների վերադարձը կամ փոխանակումն իրականացվում է առևտրային օբյեկտի աշխատանքային ժամերին։з>
Ապրանքի փոխանակման կամ վերադարձման դեպքում՝ Սպառողը պարտավոր է ապրանքը վերադարձնել սպառողական փաթեթավորմամբ, եթե ապրանքը վաճառվել է այդպիսի փաթեթավորմամբ:
- Ոչ պատշաճ որակի ապրանքի իրացման դեպքում, եթե դրա թերությունները վաճառողի կողմից հայտարարված չեն եղել, Սպառողն իրավունք ունի, իր ընտրությամբ, պահանջել՝ - ոչ պատշաճ ապրանքի փոխարինում պատշաճ որակի ապրանքներով, - ապրանքի գնի համաչափ նվազեցում, - ապրանքի թերությունների անհապաղ և անհատույց վերացում, - ապրանքի թերությունների վերացման համար կատարված ծախսերի փոխհատուցում:
- Վերոնշյալ պահանջները ներկայացնելու փոխարեն, Սպառողն իրավունք ունի լուծել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը և պահանջել ապրանքի դիմաց վճարված գումարի վերադարձ:
- Ոչ պատշաճ որակի ապրանքի վերադարձը հնարավոր է պայմանով, որ պահպանվել է նշված ապրանքի գնման փաստը և պայմանները հաստատող փաստաթուղթ (օրինակ` դրամարկղային անդորագիր): Եթե ապրանքի գնման փաստը հաստատող փաստաթուղթ առկա չէ, ապա ապրանքի փոխանակումը կամ վերադարձը կկատարվի, եթե Սպառողն ապացուցի ապրանքի ձեռքբերման փաստը տվյալ վաճառողից:
- Վաճառողն ընդունում է ոչ պատշաճ որակի ապրանքը Սպառողից և, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է ապրանքի որակի ստուգում, այդ թվում` վերանորոգող կազմակերպության ներգրավմամբ:
- Եթե Սպառողի և վաճառողի միջև վեճ է ծագում ապրանքների թերությունների առկայության և դրանց առաջացման պատճառների վերաբերյալ, ապա վաճառողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնում է ապրանքի փորձաքննություն: Փորձաքննության տեղի և ժամանակի մասին՝ Սպառողը գրավոր կամ բանավոր ծանուցվում է:
Բանկային քարտին դրամական միջոցների հաշվեգրման ժամկետները կախված են ստացող բանկի ներքին կանոնակարգերից։ Դրամական միջոցների մուտքագրման ժամկետները մոտավոր կարող են կազմել 3-ից մինչև 5 բանկային օր:
Կանխիկ դրամական միջոցները վերադարձվում են խանութում ապրանքի վերադարձի պահին։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և/կամ ապրանքի որակի վերաբերյալ գանգատներ ներկայացնելու համար՝ գրեք մեր support.am@sportmaster.com էլեկտրոնային հասցեին:
ՀՀ, ք․ Երևան, Գայի պողոտա 16, ՄեգաՄոլլ Հայաստան առևտրի կենտրոն
ՀՀ, ք․ Երևան, Արշակունյաց 34/3
Փորձեք թարմացնել էջը։ Եթե իրավիճակը կրկնվի, կապ հաստատեք մեզ հետ support.am@sportmaster.com էլ․ հասցեով և հաղորդեք արգելափակման URL-ը, սխալի կոդը և Ձեր IP հասցեն։