Ակումբային ծրագրի կանոններ
Միավոր – ապագա գնման համար զեղչի հաշվարկման միավոր, որի հաշվեգրման և օգտագործման կանոնները սահմանվում են սույն Կանոններով։
Բոնուսային զեղչ - գնումների մի մասի համար վճարում: Միավորներով Բոնուսային զեղչի դեպքում միավորները գանձվում են Բոնուսային հաշվից:
Բոնուսային հաշիվ - Ակումբային ծրագրի հաշվառման և տեղեկատվական տվյալների ամբողջություն, որը պարունակում է ԱԾ-ում Մասնակցի և Բոնուսային հաշվեկշռի վերաբերյալ։
Բոնուսային հաշվեկշիռ – Բոնուսային հաշվին ԱԾ Մասնակցի Միավորների քանակը։
Ընկերություն - «Սպորտմաստեր» ՍՊԸ (Հայաստան):
Ակումբային ծրագիր (ԱԾ) - Սպորտմաստեր ակումբային ծրագիր, Ընկերության հավատարմության Բոնուսային ծրագիր:
Քեշբեք միավորներ - Միավորներ, որոնք կուտակվում են ԱԾ Մասնակցի կողմից սույն Մասնակցության կանոներով սահմանված կարգով գնումներ կատարելիս։
«Լավագույն գին» -և/կամ «Դեղին գնապիտակներով» ապրանքներ - ապրանքներ որոնց գնման դեպքում զեղչերը չեն կիրառվում, և դրանց արժեքի մասի վճարումը Միավորներով չի իականացվում։
Գնումների կուտակված գումարը – ԱԾ-ում SMS-ավտորիզացումից հետո ԱԾ մասնակցի կողմից կատարված գնումների գումար։ Գնման գումարը, որը վճարվել է Միավորներով, չի հաշվարկվում Գնումների կուտակված գումարում։ Գնումների կուտակված գումարի հաշվառումն իրականացվում է դրամով՝ ԱԾ Մասնակցին ԱԾ մասնակցությանն նոր մակարդակ տեղափոխելու նպատակով։
Նվեր քարտ - Սպորտմաստեր Նվեր քարտ: Պրոմո միավորներ – Միավորներ, որոնք հաշվեգրվում են ԱԾ Մասնակցին որոշակի իրադարձությունների ժամանակ կամ Ընկերության գովազդային իրադարձությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելիս:
ՄՑ – Սպորտմաստեր մանրածախ խանութների ցանց Հայաստանի Հանրապետությունում:
Մանրածախ զեղչ - ապրանքի գնապիտակի վրա նշված զեղչ։ վրա, որը նշված է գնանշման վրա:
Մանրածախ գին - ապրանքի գին, որը նշված է գնի նշված է գնապիտակի վրա և ենթակա է վճարման: Կարող է լինել Մանրածախ զեղչի կիրառման արդյունք:
ԱԾ Մասնակից - ԱԾ-ում գրանցված ֆիզիկական անձ:
Էլեկտրոնային գրանցումը – ՄՑ խանութի գանձապահի կողմից Հաճախորդին ԱԾ-ում գրանցելու գործընթաց` վերջինիս տվյաները դրամարկղային սարքավորում մուտքագրման միջոցով։ Հաճախորդի տվյալներն անմիջապես ներմուծվում են տվյալների բազա:
ՀՍԴ – Հաճախորդների սպասարկման դեպարտամենտ (էլեկտրոնային փոստ՝ support.am@sportmaster.com)
1.1. Սպորտմաստեր ակումբային ծրագիրը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Սպորտմաստեր բոլոր խանութներում:
1.2. ԱԾ Մասնակից կարող է դառնալ ցանկացած 18 տարին լրացած ֆիզիկական անձ։
1.3. Սպորտմաստեր Ակումբային ծրագրին միանալու համար հարկավոր է գրանցվել որպես մասնակից Հայաստանի Հանրապետության տարածքում հետևյալ միջոցներից մեկով՝
1.3.1. ՀՀ տարածքում ՄՑ խանութներից մեկում` էլեկտրոնային գրանցման միջոցով:
1.3.2.
https://sportmaster.com/hy-am/ («Գրանցվել») կայքում Ակումբային ծրագրում գրանցում։ Սույն ձևով գրանցման դեպքում գնումներ կատարել հարկավոր չէ։ Գրանցման ավարտից հետո ԱԾ Մասնակիցը կարող է մասնակցել Ակումբային Ծրագրին։
1.3.3. Ակումբային ծրագրի անդամ դառնալու համար կարելի է նաև դիմել ՀՍԴ՝ հարցում ուղարկելով
support.am@sportmaster.com էլեկտրոնային փոստի հասցեին և նշելով հետևյալ տեղեկությունները. Անուն,
Ազգանուն, Ծննդյան ամսաթիվ, Էլ.փոստ, Բջջային հեռախոսահամար։ Հարցումով նամակ ստանալուց հետո ՀՍԴ օպերատորը կապ է հաստատում հաճախորդի հետ հեռախոսահամարով, որին պետք է տրամադրել SMS հաղորդագրության միջոցով ստացված ծածկագիրը: ԱԿ Մասնակցի նույնականացումը SMS ծածկագրի միջոցով՝ հանդիանում է ԱԾ Մասնակցի ամբողջական համաձայնության արտահայտություն իր անձնական տվյալների մշակման, որոնք Ընկերությանը հայտնի են դարձել սույն Քաղաքականության շրջանակներում:
1.4. ԱԾ Մասնակիցները Ընկերությունից ստանում են նախապատվություններ: Տրված նախապատվությունների շրջանակը կախված է Ակումբային ծրագրին մասնակցության մակարդակից (սույն մասնակցության Կանոնների 3-րդ բաժին):
1.5. Սպորտմաստեր Ակումբային ծրագրի յուրաքանչյուր մասնակցի համար ստեղծվում է անհատական Բոնուսային հաշիվ: Կատարելով գնումներ և մասնակցելով Ընկերության գովազդային իրադարձություններին՝ ԱԾ Մասնակիցը կուտակում է Միավորներ: Միավորը՝ ապագա գնման համար զեղչի հաշվարկման միավոր է։ Միավորով կարելի է վճարել երթական գնման արժեքի որոշակի մասը այն հաշվարկով, որ 1 Միավորը համարժեք է 1 դրամին։ Զեղչը կարող է կազմել ապրանքի (սպասարկման ծառայությունների) վճարման ենթական արժեքի ոչ ավել, քան 30%-ը։
Մինչդեռ, Միավորներով վճարելու դեպքում՝ ընդհանուր զեղչը (հաշվի առնելով՝ գնապիտակի վրա նշված մանրածախ զեղչը, այլ առաջարկներով գործող զեղչերը և Բոնուսային զեղչը) չի կարող գերազանցել ապրանքի ամբողջական արժեքի 50%-ը։
1.6. Բոնուսային հաշվին Միավորների կուտակումը հասանելի է Հայաստանի Հանրապետության տարածքում Սպորտմաստերի բոլոր խանութներում:
1.7. Ապրանքների համար Միավորներով վճարումը հասանելի է Հայաստանի Հանրապետության տարածքում Սպորտմաստերի բոլոր խանութներում։
2.1. Միավորներն օգտագործելու համար ԱԾ Մասնակիցը պետք է նույնականացվի (ավտորիզացվի Ակումբային ծրագրում): Նույնականացումն իրականացվում է SMS-ավտորիզացիայի միջոցով (Մասնակցության սույն կանոնների 2.3 կետ): SMS-ավտորիզացիայի միջոցով ԱԾ Մասնակցի նույնականացումը համարվում է ԱԾ Մասնակցի՝ իր անձնական տվյալների մշակման, լիակատար համաձայնության արտահայտում, որոնք Ընկերությանը հայտնի են դառնում Մասնակցության սույն կանոնների շրջանակներում: Միավորներ կուտակելու համար թույլատրվում է օգտագործել նույնականացման լրացուցիչ մեթոդ` ԱԾ-ում գրանցման ժամանակ նշված բջջային հեռախոսահամարը հայտնելը։
2.3. SMS-ավտորիզացիան Սպորտմաստեր ակումբային ծրագրի անդամներին թույլ է տալիս օգտագործել և կուտակել Միավորներ ընթացիկ գնումների համար` հիմնվելով բջջային հեռախոսահամարով ավտորիզացիայի վրա, որը նշվել է ԱԾ-ում գրանցման ժամանակ։
2.3.1. SMS-ավտորիզացիան հասանելի է Հայաստանի Հանրապետության տարածքում Սպորտմաստերի բոլոր խանութներում:
2.3.2. SMS-ավտորիզացումը կատարվում է անվճար
2.3.3. SMS-ավտորիզացիան հասանելի է դառնում Ակումբային ծրագր Մասնակիցներին ԱԾ-ում գրանցվելուց անմիջապես հետո:
2.3.4. SMS-ավտորիզացիայի համար Ակումբային ծրագրի Մասնակիցը պետք է
2.3.4.1. իր հետ ունենա բջջային հեռախոս, որի համարը նշվել է ԱԾ-ում գրանցվելիս,
2.3.4.2. գնում կատարելու ժամանակ գանձապահին տեղեկացնի բջջային հեռախոսահամարը, որը նշվել է ԱԾ-ում գրանցվելիս,
2.3.4.3. նշված բջջային հեռախոսահամարին հաստատող ծածկագրով SMS ստանալուց հետո՝ հայտնի այն գանձապահին: Եթե Բոնուսային հաշվին Միավորներ չկան, ապա հաստատող ծածկագրով SMS չի ստացվի, սակայն գնման համար Միավորները կհաշվարկվեն՝ պայմանով, որ բջջային հեռախոսահամարը ճիշտ է նշված:
2.3.5. Մասնակցության սույն կանոնների 2.3.4.1 - 2.3.4.3. ենթակերտերում թվարկված գործողությունները բարեհաջող իրականացնելիս՝ Ակումբային ծրագրի Մասնակիցը հնարավորություն է ստանում օգտագործել Միավորները և կուտակել դրանք ընթացիկ գնման համար: Միավորների հաշվեգրման և օգտագործման պայմանները որոշվում են Մասնակցության սույն կանոններով և կախված չեն նրանից, թե արդյոք կատարվել է ԱԾ Մասնակցի SMS-ավտորիզացիա:
2.3.6. Մեկ հաստատող ծածկագիրը կարող է օգտագործվել միայն մեկ գնման համար: SMS-ավտորիզացիա պետք է իրականացնել յուրաքանչյուր գնման համար առանձին:
2.3.7. SMS-ավտորիզացիան կարող է ժամանակավորապես անհասանելի լինել ինտերնետային կապուղիների խնդիրների և բջջային ցանցի ազդանշանի ցածր մակարդակի/ ծանրաբեռնվածության դեպքում: Գրանցվելով ԱԾ-ում` Ակումբային ծրագրի Մասնակիցները հաստատում են, որ տեղյակ են և համաձայն են, որ SMS-ավտորիզացիայի ծառայությունը կարող է ժամանակավորապես անհասանելի լինել հանգամանքների հետ կապված, որոնց համար Ընկերությունը պատասխանատվություն չի կրում և չի կարող պատասխանատվություն կրել, և որոնք գտնվում են Ընկերության անմիջական վերահսկողությունից դուրս, ներառյալ, բայց չսահմանափակելով՝ ինտերնետ կապի հետ կապված խնդիրները, ազդանշանի ցածր մակարդակը, բջջային ցանցի ծանրաբեռնվածությունը և այլն:
3.1. ԱԾ Մասնակիցները բաժանվում են ըստ Ակումբային ծրագրին մասնակցության մակարդակների` կախված գնումների կուտակված գումարից:
3.2. Առկա է Ակումբային ծրագրին մասնակցության երեք մակարդակ՝
Մասնակցության մակարդակ | Գնումների կուտակված գումար | |
---|---|---|
Ստանդարտ |
![]() |
մինչև 90 000 դրամը ներառյալ |
Արծաթե |
![]() |
90 001-ից մինչև 900 000 դրամը ներառյալ |
Ոսկե |
![]() |
900 001 դրամից սկսած |
3.3. Եթե գնումների կուտակված գումարը գերազանցում է առկա Մասնակցության մակարդակին համապատասխանող շեմը, ապա ԱԾ Մասնակցին տրամադրվում են նոր Մասնակցության մակարդակի պայմաններին համապատասխան նախապատվությունները։
3.4. Ակումբային ծրագրի Մասնակիցներին, կախված ԱԾ-ին Մասնակցության մակարդակից, տրամադրվում են հետևյալ նախապատվությունները
Ակումբային ծրագրին Մասնակցության մակարդակ | Ստանդարտ | Արծաթե | Ոսկե |
---|---|---|---|
![]() |
![]() |
![]() |
|
Գնումների կուտակված գումար | մինչև 90 000 դրամը ներառյալ | 90 001-ից մինչև 900 000 դրամը ներառյալ | 900 001 դրամից սկսած |
Քեշբեքի տոկոս (հաշվեգրված Քեշբեք Միավորների քանակ) անդորագրում նշված ապրանքի գնման արժեքի յուրաքանչյուր ամբողջական 5000 դրամի համար | 5% (250 միավոր) | 7% (350 միավոր) | 10% (500 միավոր) |
Բոնուսային հաշվին Միավորների հաշվեգրում և Միավորներով գնման մի մասի վճարում | + | + | + |
Լրացուցիչ տեղեկատվական ծառայություններ (SMS և էլեկտրոնային փոստով ծանուցումներ) | + | + | + |
ՄՑ-ում ներկայացված ապրանքների հատուկ առաջարկներ | + | + | + |
Ապրանքի ամրագրում՝ 1 օրով | + | + | + |
Ապրանքի համար լրացուցիչ երաշխիքային ժամկետ | - | +30 օր | +60 օր |
Պատշաճ որակի ապրանքի փոխանակման (վերադարձման) ժամկետ (Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում) | 14 օր | 30 օր | 60 օր |
ՄՑ խանութներում վճարված սպասարկման ծառայությունների արժեքի քեշբեքի տոկոսը (բացառությամբ առաքման ծառայությունների)՝ 1 դրամը համարժեք է 1 Քեշբեք Միավորի հաշվարկով | 20% | 50% | 100% |
ԱԾ Մասնակցի ծննդյան օրվա առթիվ որպոս նվեր տրվող Միավորների քանակը | 2 500 | 5 000 | 10 000 |
4.1. Ակումբային ծրագրի շրջանակներում Միավորները հաշվեգրվում են Բոնուսային հաշվին, որը կարող է օգտագործվել ՀՀ տարածքում Սպորտմաստեր խանութներում հետագա գնումների համար:
4.2. Առկա է Միավորների 2 տեսակ, որոնք տարբերվում են հաշվեգրման և օգտագործման պայմաններով՝
- Քեշբեք միավորները հաշվեգրվում ՄՑ-ում կատարված գնումների համար` համաձայն Մասնակցության սույն պայմանների:
Միավորների տեսակ | Հաշվեգրման պայմանները | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քեշբեք Միավորներ | Քեշբեք միավորները հաշվեգրվում են ցանկացած ապրանքի գնի ամբողջական 5000 դրամի համար, բացառությամբ՝ Նվեր քարտի գնման։ Միավորները հաշվեգրվում են այն գումարի դիմաց, որոնք դուք վճարել եք, կանխիկ, բանկային քարտով կամ Նվեր քարտով։ Գնման արժեքի համար, որը վճարվել է Միավորներով՝ Քեշբեք միավորներ չեն հաշվեգրվում։ Հաշվեգրվող Քեշբեք միավորների քանակը սահմանվում է ԱԾ-ին մասնակցության մակարդակով։
|
||||||||||||||||||||||||
Պրոմո Միավորներ | Պրոմո Միավորների հաշվեգրման պայմանները սահմանվում են Ընկերության համապատասխան գովազդային իրադարձությունների պայմաններով։ Պրոմո միավորները մշտապես հաշվեգրվում են ԱԾ մասնակցի Բոնուսային հաշվին հետևյալ դեպքերում՝
|
4.3. Միավորներով ապրանքի վճարման ժամանակ՝
- Մեկ Միավորը համարժեք է մեկ հայկական դրամի:
- Վճարման համար ընդունվող Միավորների նվազագույն քանակը կազմում է 10 միավոր:
4.4. Ապրանքը վերադարձնելու դեպքում՝ ԱԾ Մասնակցին է վերադարձվում միայն ապրանքի համար փաստացի վճարված գումարը. ծախսված Միավորները վերականգնվում են ԱԾ Մասնակցի Բոնուսային հաշվին` Միավորներով ապրանքի վճարման պահին իրենց վավերականության նախնական ժամկետով։ Գնման համար հաշվարկված Միավորները զրոյացվում են: Երբ գնման մի մասը հետ է վերադարձվում, օգտագործված Միավորները վերականգնվում են վերադարձվող գումարին համամասնորեն:
Եթե ապրանքը հետ է վերադարձվում, և վերադարձվող ապրանքի համար կուտակված Միավորներն արդեն օգտագործվել են, Բոնուսային հաշվեկշիռը կարող է բացասական արժեք ունենալ: Այսինքն՝ ԱԾ Մասնակցի հաջորդ գնումներով վերջինիս հաշվեգրվող Միավորները նախ կօգտագործվեն Բոնուսային հաշվեկշիռը բացասական գոտուց դեպի դրական գոտի տեղափոխելու համար: ԱԾ Մասնակիցը չի կարողանա օգտագործել այդ Միավորները գնումը վճարելու համար:
5.1. Սպորտմաստեր խանութում ԱԾ-ում որպես մասնակից Էլեկտրոնային գրանցմամբ՝ Սպորտմասեր Ակումբային ծրագրի մասնակիցները հաստատում են իրենց համաձայնությունը` Ընկերությունից տեղեկություններ ստանալու հատուկ առաջարկների, նոր ապրանքների և գովազդային միջոցառումների, ներառյալ գովազդային ակցիաների, ինչպես նաև, հեռահաղորդակցման ցանցերի և փոստի միջոցով (ներառյալ, բայց չսահմանափակելով` SMS-ծանուցում, էլեկտրոնային փոստի ուղարկում) հարցումների և դիմումների պատասխանների վերաբերյալ։ Սպորտմասեր Ակումբային ծրագրի մասնակիցները հաստատում են իրենց համաձայնությունը ավտոմատացված համակարգերի օգտագործմամբ, այդ թվում՝ տեղեկատվական և հեռահաղորդացման ցանցային միջոցների (կամ առանց դրանց) միջոցով իրենց անձնական տվյալների մշակման, այդ թվում՝ հավաքագրման, գրանցման, համակարգման, կուտակման, պահպանման, ճշգրտման, արտաբերման և օգտագործման, վերջիններիս հատուկ առաջարկների, նոր ապրանքների և գովազդային միջոցառումների մասին տեղեկությունների, ներառյալ ակցիաների, մասնակիցների հարցումների պատասխանների և դիմումների վերաբերյալ տեղեկատվություն ուղարկելու նպատակով։
- Սպորտմաստեր խանութում որպես ԱԾ մասնակից էլեկտրոնային գրանցման միջոցով:
- https://sportmaster.com/hy-am/ կայքում որպես ԱԾ մասնակից գրանցման միջոցով։
- Կամ ՀՍԴ support.am@sportmaster.com էլ․ փոստին հայտ ուղարկելու տարբերակով գրանցվելու միջոցով։
5.2. Սպորտմասեր Ակումբային ծրագրի մասնակիցները, ովքեր հաստատել են Ընկերությունից տեղեկատվություն ստանալու իրենց համաձայնությունը, տեղեկատվություն են ստանում հեռահաղորդակցության ցանցերի միջոցով և փոստով (ներառյալ, բայց չսահմանափակված` SMS- հաղորդագրություններով, էլեկտրոնային փոստով, հեռախոսակապով, ինտերնետով և շարժական սարքերով) հետևյալ բովանդակությամբ.
- գովազդային բնույթի տեղեկություններ հատուկ առաջարկների, գովազդային միջոցառումների և ապրանքների մասին, որոնք գնման համար առկա են Սպորտմաստեր խանութներում,
- տեղեկատվություն Սպորտմաստեր Ակումբային ծրագրի մասին,
- տեղեկատվություն Սպորտմաստեր Ակումբային ծրագրի Մասնակցի Բոնուսային հաշվին Միավորների քանակի և վավերության վերաբերյալ.
- տեղեկատվություն Սպորտմաստեր Ակումբային ծրագրի Մասնակցի հարցումների և դիմումների արդյունքների վերաբերյալ:
5.3. Սպորտմաստեր Ակումբային ծրագրի Մասնակիցները կարող են հրաժարվել Ընկերությունից տեղեկատվություն ստանալուց՝ կապվելով help.am@sportmaster.com էլեկտրոնային հասցեով: Տեղեկատվություն ստանալուց հրաժարվելու համար հարկավոր է տրամադրել բջջային հեռախոսահամարը / էլեկտրոնային հասցեն, որը նշվել է Ակումբային ծրագրին գրանցման ժամանակ։
6.1. Սպորտմաստեր խանութում ԱԾ-ում որպես մասնակից Էլեկտրոնային գրանցմամբ՝ Սպորտմաստեր Ակումբային ծրագրի Մասնակիցները նաև համաձայն են փոխանցել իրենց անձնական տվյալները այն կազմակերպություններին, որոնք իրականացնում են դրանց գրանցում, կազմակերպում, կուտակում, հստակեցնում, պահպանում և արտաբերում՝ հատուկ առաջարկների, նոր ապրանքների, ակցիաների և այլ գովազդային միջոցառումների մասին տեղեկատվության, հարցումների և դիմումների մշակման տեղեկատվության ուղարկման համար, ինչպես նաև անձնական տվյալների ոչնչացում։
- Սպորտմաստեր խանութում որպես ԱԾ մասնակից էլեկտրոնային գրանցման միջոցով:
- https://sportmaster.com/hy-am/ կայքում որպես ԱԾ մասնակից գրանցման միջոցով։
- Կամ ՀՍԴ support.am@sportmaster.com էլ․ փոստին հայտ ուղարկելու տարբերակով գրանցվելու միջոցով։
6.2. Միավորների և Նվեր քարտերի փոխգործակցությունը՝
6.2.1. Նվեր քարտ գնելիս՝ Քեշբեք միավորները չեն հաշվարկվում, գնման գումարը չի հաշվարկվում Գնումների կուտակված գումարի մեջ:
6.2.2. Նվեր քարտ գնելիս՝ զեղչեր, ներառյալ՝ Բոնուսային, չեն տրամադրվում: Նվեր քարտը միշտ վճարվում է դրամական միջոցներով` իր անվանական արժեքով:
6.2.3. Ապրանքների համար Նվեր քարտով վճարելիս՝ հնարավոր է կիրառել Բոնուսային զեղչ: Նախ՝ ապրանքի մի մասը վճարվում է Միավորներով, իսկ մնացածը վճարում է Նվեր քարտով:
6.2.4. Ապրանքների համար Նվեր քարտով վճարելիս՝ այն գումարի նկատմամբ, որը վճարվել է Նվեր քարտով, հաշվեգրվում են Քեշբեք Միավորներ: Բացի այդ, այդ գումարը հաշվի է առնվում Գնումների կուտակված գումարի մեջ:
6.3. Սպորտմաստեր Ակումբային ծրագրի Մասնակիցը կարող է իր գիտողությունները Ընկերությանը ուղարկել իրեն հարմար ցանկացած եղանակով՝
- Սպորտմաստեր խանութներում առաջարկների և դիտողությունների գրքում գրառում կատարելով,
- գրավոր դիմելով Ընկերության իրավաբանական հասցեով` Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Գայի պողոտա 16, 1-ին հարկ, 1-13 տարածք։
6.4. Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում `
6.4.1. միակողմանիորեն փոխել Ակումբային ծրագրին մասնակցության պայմանները` sportmaster.com կայքում տեղադրելով Ակումբային ծրագրին մասնակցության կանոնների նոր տարբերակը,
6.4.2. դադարեցնել ԱԾ-ի գործողությունը` այդպիսի դադարեցման մասին նախապես մեկ ամիս առաջ sportmaster.com կայքում և ՄՑ խանութներում տեղակայելով համապատասխան տեղեկատվություն: Եթե Ակումբային ծրագիրը դադարեցնելու մասին որոշում է կայացվել՝
- ԱԾ-ի առաջիկա դադարեցման մասին ծանուցման պահից՝ դադարեցվում է ԱԾ-ի նոր մասնակիցների գրանցումը,
- ԱԾ-ի առաջիկա դադարեցման մասին ծանուցման պահից՝ դադարեցվում է բոլոր տեսակի Միավորների հաշվեգրումը,
- ԱԾ Մասնակիցների Բոնուսային հաշիվներին հաշվեգրված միավորները շարունակում են ուժի մեջ մնալ մինչև ԱԾ-ի դադարեցումը:
6.5. Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում առանց բացատրելու պատճառները միակողմանի արգելափակել ԱԾ Մասնակցի Բոնուսային հաշիվը ՝ ԱԾ Մասնակցի կողմից ապօրինի գործունեության կամ Ակումբային ծրագրի պայմանների խախտման դեպքում:
6.6. Ընկերությունը, ելնելով ԱԾ Մասնակիցներ գրանցելիս տեղեկատվություն ստանալու եղանակի առանձնահատկություններից, չի ստուգում սպառողի կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտությունը, ներառյալ՝ տարիքը և ապրանքների գնման նպատակը, և չի վերահսկում դրանց արդիականությունը: Այնուամենայնիվ, Ընկերությունը ելնում է նրանից, որ սպառողները տրամադրում են հավաստի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են որպես ԱԾ Մասնակիցներ գրանցվելու համար, և այդ տեղեկությունները պահում են արդիական՝ Սպորտմաստեր խանութներում տեղեկությունները ճշգրտելով: Ողջ պատասխանատվությունը, ինչպես նաև կեղծ կամ ոչ արդիական տեղեկատվություն տրամադրելու հնարավոր հետևանքները, կրում եէ ԱԾ Մասնակիցը:
6.7. Ընկերությունը երաշխավորում է ԱԾ Մասնակցի անձնական տվյալների ամբողջականությունը ու անվտանգությունը՝ համաձայն ֆիզիկական անձանց անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթների: Ընկերության երաշխիքները տարածվում են նաև Ընկերության այն գործընկերների վրա, ովքեր պայմանագրային հիմունքներով համագործակցության շրջանակներում մշակում են ԱԾ Մասնակցի անձնական տվյալները:
6.8. Ընկերությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, պատասխանատու է ԱԾ Մասնակցին պատճառված վնասի համար, որը կապված է ԱԾ Մասնակցի անձնական տվյալների ոչ պատշաճ պահպանման (մշակման) հետ:
6.9. ԱԾ Մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահ պահանջել ջնջել իր անձնական տվյալները, որոնք տրամադրվել են ԱԾ-ին իր մասնակցության շրջանակներում, ինչը, իր հերթին, հիմք է նրա՝ ԱԾ-ին մասնակցությունը դադարեցնելու համար: